AM RU

Ահազանգում են զինծառայողների ծնողները. հիգիենայի պարագաներ չկան, անորակ զինհամազագեստ, կոշիկ և ոչ միայն

loading...
 

«Ավրորա Մեդիան» բազմաթիվ զանգեր է ստանում մի շարք ոլորտներում տիրող անարդարությունների ու բացերի մասին, ևայս անգամ էլ ահազանգը  վերաբերում է բանակին: Հասկանալի պատճառներով ծնողները չեն ցանկանում իրենց անունները նշել, սակայն մի հարցում համակարծիք են, պետք է խնդիրը բարձրաձայնվի, որ լուծում ստանա:

Բոլոր զանգահարողներն առանց բացառության նշում են նույն խնդիրը. զինվորական հագուստն անորակ է, մի քանի անգամ լվանալուց հետո այն «քրքրվում» է, գույնը գցում, զինվորական կոշիկները կրելու ենթակա չեն, այնքան անհարմար են ու անորակ, բոլոր պարագաները որոնք վերաբերում են հիգիենային ուղարկում են ծնողները, ի դեպ, այդ թվում նաև՝ զինվորական համազգեստը, կոշիկը և ներքնազգեստը:

Մարտակերտ 5 զորամասի զինծառայողներից մեկի ծնողը մեզ հետ զրույցում է նշում, որ այդտեղ առավել քան ընդգծված է այս արատավոր իրողությունը: Ծնողը նաև հավելում է, որ մինչ զինվորի  երդման արարողությունը անհայտ պատճառով 1000-ական դրամներով 6000 դրամ է հավաքվել, զինորների համար նախատեսված գումարն էլ երեխաները անգամ չեն տեսնում, վերադասները վերցնում են: