AM RU

Շուշան Պետրոսյանն, իր ներկայացրած հայտարարագրերի համաձայն, 5 տարվա աշխատանքի դիմաց միայն 2 անգամ է աշխատավարձ ստացել. Ի՞նչ է թաքցնում պատգամավորը

loading...
 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին: Չնայած օրենքի այս պարտադիր պահանջին, պատգամավորն, ինչպես երևում է, կարողանում է հեշտորեն շրջանցել այն՝ տարեկան հայտարարգրերը ներկայացնելով ըստ ցանկության: Շուշան Պետրոսյանն օրինակ չի ներկայացրել նախորդ տարվա եկամուտները: Նրա ֆինանասական միջոցների, անշարժ ու շարժական գույքի մասին տեղեկանում ենք միայն պաշտոնը ստանալու պահին՝ 2012-ին ներկայացրած հայտարարգրից: Ըստ այդմ՝ նրան է պատկանում բազմահարկ շենքում 2 բնակարան ու PORSCHE CAYENNE 3.2 մակնիշի մեքենա: 2013-ին՝ Շուշան Պետրոսյանը դարձյալ որևէ շարժ չի արել՝ որևէ գույք, թանկարժեք իր չի գնել, չի օտարել: Դրամական խնայած միջոցներ չի ունեցել, ստացել է միմիայն աշխատավարձ, որը կազմել է մոտ 3 ու կես մլն դրամ: 2014-ին պատգամավորը կամայականորեն չի ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիր, 2015-ին էլ ներկայացրել է, բայց դատարկ թուղթ, որի վրա մեկ տող անգամ չկա իր եկամուտների մասին: Ինչպես երևում է այդ տարի ևս պատգամավորն աշխատել է՝ առանց աշխատավարձ ստանալու: Սրա փոխարեն աշխատավարձ ստացել է 2016-ին, որը կազմել է 6 մլն 900 հազար դրամ: Այլ գործարքների, գնումների ու կուտակած միջոցների մասին որևէ տեղեկատվություն չկա: 2017-ին պատգամավորը կրկին որոշել է չներկայացնել միջոցները: Եթե վստահենք պատգամավորի ներկայացրած հայտարարագրերին, ապա նա աշխատած 5 տարիների ընթացքում աշխատավարձ ստացել է միայն 2 անգամ: Ամուսնու՝ Արման Հարությունյանի եկամուտների մասին հայտարարգրեը ներկայացված են նույն սկզբունքով: Դրանցից միայն տեղեկանում ենք, որ 2013-ին նրա աշխատավարձը կազմել է 2 ու կես միլիոն, 2014-ին հայտարագիր չի ներկայացվել, 2015-ին աշխատավարձ չի ստացել, 2016-ին աշխատավարձը կազմել է 3 մլն 360 հազար դրամ: Կնոջ օրինակով՝ 2017-ի հայտարարագիրը ներկայացված չէ: