AM RU

«Դու էիր մնացել պակաս. չափերիդ մեջ մնա ու ոտքի տակ մի ընգի»

loading...
 

Հիշեցնենք, որ դերասան Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկ է արել Հայկ Մարությանի մասին, ում վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելը տարբեր քննարկումների առիթ է տվել: Հովհաննես Դավթյանը մասնավորապես գրել է.

«Ներեցեք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետևում մշտապես կանգնած դերասանները Պուտինի հետ հանդիպմանն էլ են ներկա լինելո՞ւ: Եթե չէ՝ ես տենց համաձայն չեմ…

Խառնեք, թազա բաժնեք»:

Այս անկնարկը մեծ իրարանցում է առաջացրել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում և մեծ դժգոհությունների պատճառ դարձել, այդ թվում և Դավթյանի հետևորդնեի շրջանում:

Շատերը Հովհաննեսին խորհուրդ տվեցին, որ վերջինս լավ ծանոթանա Հայկ Մմարությանի գործունեությանը և նոր կարծիք հայտնի նրա մասին:

Ոմանք էլ ավելի կոշտ արձագանքեցին. մասնավորապես Անահիտ Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

.. Սիրելի Հովհաննես, ինքս անձամբ շատ եմ գնահատում Ձեր գործունեությունը և պարտադիր ներկա եմ լինում Ձեր ներկայացումներին, բայց խնդրում եմ՝  չափերիդ մեջ մնա ու ոտքի տակ մի ընգի: Դու չես այն մարդը, որ կարող է ծաղրել Կարգին Հայկոյին: Անհաջող կատակներ փորձի էլ չանես...