AM RU

Այն ինչի մասին բոլորը լռում են. Իրական պատմություն, թե ինչպես Շուշան Պետրոսյանը միանգամից 200 սենդվիչ գնեց

loading...
 

Վերջին շրջանում հայ հասարակության մեջ աճել է բացասական տրամադրվածությունը ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ: Եվ այդ «ատելի» պատգամավորների թվում էր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով համացանցում արժանացավ ծաղր ու ծանակի և վիրավորանքների:

Այդ առիթով Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ով ինձ երկար է հետևում, գիտի, որ ես քիչ եմ անդրադարձել մեր՝ Avenue 37 բարեգործական պրոյեկտին` դրա գործունեության դադարից հետո: Սակայն մի այսպիսի դրվագ պատմեմ, որը կոնկրետ Շուշանի հետ կապ ունի...

Շուշանն ամեն տարի ու տարիներ շարուակ Արցախում ծառայող զինվորների տասնյակ ծնողների է տանում իրենց զավակների մոտ: Վստահեցնում եմ` ոչ պետբյուջեի հաշվին: Այդպիսի այցերից մեկի ժամանակ, Շուշանը օրապահիկը գերադասեց պատվիրել մեզ մոտ` իմանալով, որ ամեն սենդվիչը երևի մի երկու անգամ ավելի թանկ կլիներ, քան ասենք` շաուրման: Արեց, որովհետև գիտեր, որ ողջ շահույթը գնում էր բարեգործության ու կրկնում եմ` արեց ոչ բյուջետային փողերով: 200 սենդվիչ...

Ի դեպ, ով Ավենյուում եղել է` կհիշի, որ թեյավճարներ չկային, իսկ դրանց փոխարեն ցանկացողները կարող էին կարիքավորների ճաշի համար վճարել: Նվիրատվությունները ֆիքսվում էին էկրանի վրա, իսկ հայտնի դեմքերի հետ մենք նկարվում էինք ու տեղադրում ֆեյսբուքում, որպեսզի այդ թվում այդ միջոցով խրախուսենք մյուս քաղաքացիներին ու լուսնկարվելու առաջարկը հենց մենք էինք անում: Ասածս ինչ է` Շուշանը, որը շաբաթը երկու-երեք անգամ մեր մոտ էր ու ամեն անգամ 40 կարիքավորի ճաշի համար հավելավճար էր թողնում, այդպես էլ չնկարվեց մեր հետ: Զուտ չնկարվեց...

Ես գիտեմ, որ մեկնբանություններում սռաչ ու թռոլլինգ ա լինելու, բայց ես գիտեմ նաև, որ ինձ ադեկվատ մարդիկ ավելի շատ են կարդում: Շուշանի ցավն էլ տանեմ, ես իրա երգարվեստը միշտ ավելի եմ հավանել, քան քաղաքական գործունեությունը, բայց վերջին իրադրձությունների ֆոնին ինքը հալածվեց զուտ իր հավատարմության համար ու դրսևորեց իրեն շատ զուսպ ու շատ ավելի տղամրդավայել, քան քաղաքական, հասարակական ու շոուբիզնեսային դաշտերի արական սեռի շատ կինարմատ ներկայացուցիչներ: